• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 08:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ղարաբաղ07:31, 07 Ապրիլ 2016

Yeni Akit. «Ղարաբաղյան բախումների թիրախում թուրքական գազատարի նախագծի խափանումն է»

Yeni Akit. «Ղարաբաղյան բախումների թիրախում թուրքական գազատարի նախագծի խափանումն է»

Ապրիլի առաջին օրերին Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում բռնկված մարտական գործողությունների վերաբերյալ թուրքական լրատվամիջոցներում ուշագրավ մեկնաբանություններ են հայտնվել:

Մասնավորապես իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի համաձայն՝ այդ գործողությունների թիրախն իրականում ոչ այնքան Ղարաբաղի խնդիրն էր, որքան թուրքական տրանս - անատոլիական գազատարի նախագծի ( TANAP) խափանումը:

Աղբյուրի պնդմամբ՝ «Իսլամական պետության» (DEAŞ) և «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) իրականացրած ահաբեկչության պատճառով Միջին Ասիայում հետաձգվում են թուրքական երեք կարևորագույն գազատարների նախագծերը: Իսկ Անդրկովկասում ահաբեկչական ուժերը փորձում են խափանել տրանս-անատոլիական գազատարի նախագիծը՝ Հայաստանի միջոցով հրահրելով ղարաբաղյան լարվածությունը:

Էներգետիկ տնտեսության հարցերով միջազգային ասոցիացիայի (IAEE) նախագահ Գուրքան Քումբարօղլուի խոսքով՝ խնդիրը ոչ այնքան ղարաբաղյան հակամարտությունն է, որքան այն, թե հինգ տարի հետո Եվրամիություն արտահանվող գազն ինչ ուղիով է ընթանալու: Նրա պնդմամբ՝ TANAP-ի շնորհիվ միանգամից 450 տոկոսով աճելու է Եվրամիություն (ԵՄ) արտահանվող ադրբեջանական գազի ծավալը: Ինչը, փաստորեն, կմեծացնի Ադրբեջանի եկամուտները, իսկ Հայաստանը այս ամենից անմասն կմնա:

«Սա ինքնին պատճառ է Հայաստանի համար՝ Կովկասում լարվածություն առաջացնելու: Սա նաև նշանակում է, որ կնվազի Եվրամիության կախվածությունը ռուսական գազից, հետևաբար կիջնեն ռուսական գազի գները: Եթե մարտական գործողությունները տարածվեն մինչև այն տարածքներ, որտեղով անցնում է TANAP-ը, ապա Թուրքիան և Ռուսաստանը ևս ստիպված կլինեն հակամարտության մեջ ներգրավվել»,- շեշտում է Քումբարօղլուն:

Նշենք, որ TANAP-ի շնորհիվ Կասպից ծովից արդյունահանված բնական գազ պիտի մատակարարվի Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա:  Գազատարի շահագործումը նախատեսվում է 2018-ին: Այն տարեկան կարտահանի շուրջ 16 մլրդ խմ. գազ: Իսկ սկսած 2026թ. տեղափոխվող գազի ծավալները կհասնեն տարեկան 31 խորանարդ մետրի: Ընդ որում, այդ պաշարներից միայն 6 միլիարդն է նախատեսված Թուրքիայի համար, իսկ մնացած գազը Թուրքիայի տարածքով կարտահանվի Եվրոպա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
13:20, 25 օգոս
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է
13:20, 06 օգոս
Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին
17:30, 10 հունվ
Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}