Իրավական08:33, 14 Մարտ 2016
Ահաբեկչությունից հետո Թուրքիայում արգելափակվել են Facebook-ն ու Twitter-ը

Մարտի 13-ի երեկոյան Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած հերթական ահաբեկչական պայթյունից հետո երկրում արգելափակվել են սոցիալական կայքերը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության վարչությունը դեպքից հետո վճիռ է կայացրել՝ սահմանափակելու վիրավորների և զոհվածների արյունոտ տեսարանների տարածումը սոցիալական ցանցերում:
Թուրքիայի գլխավոր հանրապետական դատախազությունը և հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդը ռադիոյի ու հեռուստատեսության գործունեությունը կարգավորող №6112 օրենքի սահմաններում արգելել են Անկարայի ահաբեկչության հետ կապված հրապարակումները: Ինչից հետո ինտերնետի գործուներությունը կարգավորող 5156 օրենքով առաջնորդվող կապի և հեռահաղորդակցության վարչությունն իր հերթին արգելել է դեպքին վերաբերող լուսանկարների ու տեսագրությունների տարածումը սոցցանցերում: Արդյունքում ներկա պահին երկրում անհասանելի կամ ծայրահեղ դժվար հասանելի են մասնավորապես Facebook և Twitter կայքերը:
Ընդդիմադիր «T24.com» լրատվամիջոցի համաձայն՝ Անկարայի պայթյունից հետո բացի Facebook-ից և Twitter-ից անհասանելի են դարձել նաև որոշ այլ սոցիալական ցանցեր: Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում չափազանց դանդաղել է ինտերնետ կապի արագությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |