Մարզական08:31, 20 Փետրվար 2016
Ռայո Վալյեկանոն պաշտոնապես ներկայացրել է Արազ Օզբիլիսին

Իսպանիայի պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռայո Վալյեկանոն» պաշտոնապես ներակայացրել է թիմի նորեկ` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին:
Թուրքական «milliyet» պարբերականի փոխանցմամբ` հայ ֆուտբոլիստը, որը հունվարի 26-ին վարձավճարով թուրքական «Բեշիքթաշ» ակումբից տեղափոխվել էր իսպանական ակումբ, արդեն մի քանի շաբաթ է, ինչ սկսել է մարզումները:
«Ռայո Վալյեկանոյի» կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ Օզբիլիսին ներկայացնելու պաշտոնական արարողությունը հետաձգվում էր ֆուտբոլիստի՝ մրսածության հետևանքով ունեցած վատառողջության պատճառով:
Թուրքական աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի, Հոլանդիայի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող Օզբիլիսը կլինի առաջին հայ ֆուտբոլիստը, որը հանդես կգա Իսպանիայի առաջնությունում:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը նախքան «Բեշիքթաշ» ակումբ տեղափոխվելը հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |