• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 17:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային13:22, 05 Փետրվար 2016

Կազմվել է Թուրքիայի քրիստոնեական ժառանգության քարտեզը

Կազմվել է Թուրքիայի քրիստոնեական ժառանգության քարտեզը

Հրանտ Դինք հիմնադրամը «Անատոլիական մշակութային ժառանգություն» նախագծի շրջանակներում հայերի, հույների ասորիների և հրեաների կողմից կառուցված եկեղեցիների, սինագոգների, վանքերի, դպրոցների, հիվանդանոցների ու գերեզմանատների գույքագրում է անցկացրել: Մոտ 2.5 տարի տևած աշխատանքների արդյունքում ցուցակագրվել է 10 հազարի չափ կառույց, որոնցից 4.600 հայկական է, 4100-ը` հունական, 650-ը` ասորական, 300-ը` հրեական: Հիմնադրամը այս բոլոր կառույցները ներառող ինտերակտիվ քարտեզ է կազմել, որը կարելի է տեսնել turkiyekulturvarliklari.com կայքում:

Աշխատանքներն իրականացրել են հետազոտողներ Վահագն Քեշիշյանը, Նորա և Զաքարիա Միլդանօղլուները, Նորայր Օլգարը, Մուստաֆա Բաթմանը, Էզգի Դենիզ Բերքը, Մերվե Քուրթը, Թունա Բաշըբեքը և այլոք:

Հետազոտողները կանգուն մնացած կառույցներից բացի, ողջ Անատոլիայի համար կազմել են նաև քանդված, ավերված, չպահպանվող, որպես պահեստ ու ախոռ օգտագործվող կամ մզկիթի վերածված  կառույցների ցուցակ: Նախագծին աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարությունը, «Բաց հասարակություն» և «Chrest» հիմնադրամները:

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին աշխատանքի վերաբերյալ մանրամասներ են պատմել նախագծի մասնակիցները:

Վերջիններս նշել են, որ սա իր բնույթով եզակի աշխատանք է, քանի որ մինչև օրս Թուրքիայի քրիստոնեկան կառույցների վերաբերյալ նմանատիպ համապարփակ ուսումնասիրություն չէր կատարվել:

Հեղինակները նշել են, որ լայնորեն օգտվել են եկեղեցական մատյաններից և բոլոր այն աղբյուրներից, որոնք այս կամ այն կերպ առնչվել են  խնդրո առարկա կառույցների հետ: Ուսումնասիրություններ կատարելու հնարավորություն են ունեցել նաև Թուրքիայի կառավարության ենթակայության տակ գտնվող Օսմանյան արխիվներում:

Հեղինակները նշել են, որ աշխատանքների ժամանակ ամենամեծ դժվարությունը ստեղծել է Թուրքիայի բնակավայրերի անունները, որոնց հանրապետական շրջանում համատարած նոր անուններ են տրվել:

Նախաձեռնության մասնակիցները տեղեկացրել են, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվելու, քանի որ 2-րդ փուլուվ նախատեսում են մեկնել Թուրքիայի տարբեր շրջաններ և մեկ-մեկ ստուգել բոլոր այն կառույցները կառույցները, որոնց մասին տեղեկություններ են հավաքագրել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}