Մշակութային13:22, 05 Փետրվար 2016
Կազմվել է Թուրքիայի քրիստոնեական ժառանգության քարտեզը

Հրանտ Դինք հիմնադրամը «Անատոլիական մշակութային ժառանգություն» նախագծի շրջանակներում հայերի, հույների ասորիների և հրեաների կողմից կառուցված եկեղեցիների, սինագոգների, վանքերի, դպրոցների, հիվանդանոցների ու գերեզմանատների գույքագրում է անցկացրել: Մոտ 2.5 տարի տևած աշխատանքների արդյունքում ցուցակագրվել է 10 հազարի չափ կառույց, որոնցից 4.600 հայկական է, 4100-ը` հունական, 650-ը` ասորական, 300-ը` հրեական: Հիմնադրամը այս բոլոր կառույցները ներառող ինտերակտիվ քարտեզ է կազմել, որը կարելի է տեսնել turkiyekulturvarliklari.com կայքում:
Աշխատանքներն իրականացրել են հետազոտողներ Վահագն Քեշիշյանը, Նորա և Զաքարիա Միլդանօղլուները, Նորայր Օլգարը, Մուստաֆա Բաթմանը, Էզգի Դենիզ Բերքը, Մերվե Քուրթը, Թունա Բաշըբեքը և այլոք:
Հետազոտողները կանգուն մնացած կառույցներից բացի, ողջ Անատոլիայի համար կազմել են նաև քանդված, ավերված, չպահպանվող, որպես պահեստ ու ախոռ օգտագործվող կամ մզկիթի վերածված կառույցների ցուցակ: Նախագծին աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարությունը, «Բաց հասարակություն» և «Chrest» հիմնադրամները:
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին աշխատանքի վերաբերյալ մանրամասներ են պատմել նախագծի մասնակիցները:
Վերջիններս նշել են, որ սա իր բնույթով եզակի աշխատանք է, քանի որ մինչև օրս Թուրքիայի քրիստոնեկան կառույցների վերաբերյալ նմանատիպ համապարփակ ուսումնասիրություն չէր կատարվել:
Հեղինակները նշել են, որ լայնորեն օգտվել են եկեղեցական մատյաններից և բոլոր այն աղբյուրներից, որոնք այս կամ այն կերպ առնչվել են խնդրո առարկա կառույցների հետ: Ուսումնասիրություններ կատարելու հնարավորություն են ունեցել նաև Թուրքիայի կառավարության ենթակայության տակ գտնվող Օսմանյան արխիվներում:
Հեղինակները նշել են, որ աշխատանքների ժամանակ ամենամեծ դժվարությունը ստեղծել է Թուրքիայի բնակավայրերի անունները, որոնց հանրապետական շրջանում համատարած նոր անուններ են տրվել:
Նախաձեռնության մասնակիցները տեղեկացրել են, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվելու, քանի որ 2-րդ փուլուվ նախատեսում են մեկնել Թուրքիայի տարբեր շրջաններ և մեկ-մեկ ստուգել բոլոր այն կառույցները կառույցները, որոնց մասին տեղեկություններ են հավաքագրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |