Իրավական12:52, 03 Փետրվար 2016
Թուրքիան ամենաշատ բանտարկյալներ ունեցող 9-րդ երկիրն է աշխարհում

Թուրքիայի բանտերում ազատ տեղեր գրեթե չկան, եղածներն էլ արագորեն սպառվում են:
BBC -ի թուրքական ծառայության տեղեկատվության համաձայն՝ միջազգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բանտերում ամենամեծ թվով դատապարտյալ ունեցող երկրների ցուցակում Թուրքիան աշխարհում 9-րդն է:
Թուրքական բանտերը գերզբաղված են, բանտարկյալներին տեղավորելու համար խցերում տեղադրվում են եռահարկ մահճակալներ, որպես բանտախուց են օգտագործվում բանտերի միջանցքները: Բանտարկյալների իրավունքները խախտվում են: Որոշ բանտերում 2 բանտարկյալին հատկացվում է մեկ անկողին: Երբեմն նույնիսկ քնելու համար հերթապահություն են սահմանում. բանտարկյալների մի մասը գիշերն է քնում իսկ մյուս մասը ` ցերեկը:
Թուրքիայի արդարադատության նախարարությանն առընթեր Բանտերի և կալանավայրերի գլխավոր տնօրեն Յավուզ Յըլդըրըմը բանտերի վիճակի վերաբերյալ գրավոր հայտարարության համաձայն՝ 2016թ. հունվարի 13-ի դրությամբ Թուրքիայում դատապարտյալների և կալանավորների ընդհանուր թիվը կազմել է 179.611: Համեմատության համար նշենք, որ 2006թ. այս երկրում գրանցվել է ընդամենը 70.277 բանտարկյալ:
Նշվում է նաև, որ ևս 56.772 դատապարտյալ իր պատիժը կրում է պայմանական ազատության մեջ: Իսկ 2492 հոգի վերահսկվում է էլեկտրոնային ձեռնաշղթաների միջոցով:
Երկրում այսօր գործում են 290 փակ ռեժիմի, 59 բաց ռեժիմի, 3 մանկական (փակ ռեժիմի) քրեակատարողական հիմնարկ, 2 մանկական ուղղիչ աշխատանքային տուն, բաց և փակ ռեժիմի 9 կանանց քրեակատարողական հիմնարկ: Բանտերի ընդհանուր տարողունակությունը կազմում է 180.176:
Ըստ Յըլդըրըմի՝ առաջիկա 4 տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ևս 165 բանտ, միաժամանակ կփակվի 131 հին կալանավայր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |