Իրավական07:46, 25 Հունվար 2016
2015թ. Թուրքիայում միջին հաշվով օրական սպանվել է 4 մարդ

2015թ. Թուրքիայում յուրաքանչյուր օր 4 մարդ է սպանվել, iսկ սպանությունների հիմնական պատճառները եղել են փողն ու արժանապատվությունը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝ կազմակերպված հանցագործություններն անցյալ տարի կազմել են ընդամենը 2 տոկոս, սերիական հանցագործություններ չեն գրանցվել:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015թ. այդ երկրում սպանվել է 1.542 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2014թ. սպանվածների թիվը կազմում էր 1.433: Հանցագործությունների թիվն աճել է հատկապես խիտ բնակեցված վայրերում, իսկ համեմատաբար քիչ բնակեցված գավառներում ու շրջաններում՝ նվազել:
Ամենաշատը մեծացել է ընտանեկան բռնությունների հաճախականությունը, իսկ դրանց հետևանքով մեծ մասամբ տուժել են կանայք: Ըստ աղբյուրի՝ 2015թ. Թուրքիայում սպանվել է 369 կին, որոնցից 267-ը՝ ընտանեկան բռնությունների հետևանքով:
Կանանց մեծ մասը սպանվել է առաջին աստիճանի ազգականի (ամուսին, հայր, որդի, եղբայր) կողմից, իսկ մյուսները՝ ընկերոջ, ամուսնու, նշանածի կամ նախկին ընկերոջ: Սպանված կանանցից 27-ը գտնվելիս է եղել պետության պաշտպանության ներքո: Սպանվածներից 193-ը պատկանել են 18-ից ցածր տարիքային խմբին:
Սպանությունների 67 տոկոսը կատարվել է հրազենի միջոցով: Հաճախականության առումով երկրորդ տեղում են կտրող -ծակող գործիքներով, այնուհետև՝ բութ գործիքներով կատարված սպանությունները:
Թուրքիայում քրեական հետաքննության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների, դեդեկտորների, անվտանգության տեսախցիկների օգտագործման շնորհիվ հանցագործությունների բացահայտման արագությունը և որակը մեծացել է: Այսպես, 2015թ. տեղի ուենցած սպանությունների 64 տոկոսը բացահայտվել է, 6 տոկոսի դեպքում հանցագործներն անհայտ են մնացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |