Մարզական09:07, 25 Հունվար 2016
Արազ Օզբիլիսի առաջին հարցազրույցը Ստամբուլում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը թուրքական «Բեշիքթաշ» ակումբ տեղափոխվելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել:
«Բեշիքթաշ»-ի հետ պայմանագիրը ստորագրելու համար Ստամբուլ ժամանած Օզբիլիսը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ ուրախ է տեղափոխության համար:
«Բեշիքթաշ»-ում շատ լավ խաղացողներ կան: Մարզիչ Շենոլ Գյունեշն էլ բարձրակարգ մասնագետ է: Այս պահին թիմը շատ լավ խաղ է ցուցադրում, այդ պատճառով էլ ուրախ եմ ակումբին միանալուս համար»,-ասել է նա:
Խոսելով իր անցած ուղու մասին` Արասը նշել է, որ բարդ վնասվածքներ է ունեցել, սակայն ներկայումս լիովին ապաքինված է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը 4.5 տարվա պայմանագիր է կնքել թուրքական «Բեշիքթաշ» ակումբի հետ:Օզբիլիսը մինչև սեզոնի ավարտը վարձակալությամբ հանդես կգա իսպանական «Ռայո Վալեկանո»- ում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |