Հասարակական13:04, 21 Հունվար 2016
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը` Արաս Օզբիլիսին. «Բարով ես եկել»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արաս Օզբիլիսի` թուրքական «Բեշիքթաշ» ակումբ տեղափոխվելու վերաբերյալ:
Դողանը, ողջունելով Օզբիլիսի տեղափոխումը, նշել է, որ ազգությամբ հայ ֆուտբոլիստի` թուրքական ակումբում խաղալը թուրք և հայ ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման հնարավորություն է ստեղծում:
Պատգամավորը իր գրառման մեջ հիշեցրել է, որ Օզբիլիսը ծնվել է Ստամբուլում և ավելացրել, որ ցավալի է, որ Օզբիլիսի հայ լինելու պատճառով Թուրքիայում սոցիալական ցանցերում որոշակի շրջանակների կողմից նրա դեմ ռասիստական արտահայտություններ են հնչում:
«Թող ոչ ոք չմոռանա, որ ֆուտբոլ սպորտաձևը այս երկիր առաջին անգամ ներմուծվել է ոչ մահմեդականի կողմից, իսկ թուրքական ֆուտբոլի լեգենդ հանդիսացող Լեֆտեր Քյուրյուքադոնյադիսը հույն էր:
Սիրելի Արաս, բարով ես եկել քո տուն, քեզ և «Բեշիքթաշ»-ին հաջողություններ եմ մաղթում»,-գրել է Դողանը:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղափոխվում է թուրքական «Բեշիքթաշ» ակումբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |