Հասարակական10:27, 19 Հունվար 2016
Ստամբուլի հայկական դպրոցի պատին հայատյաց գրություն է հայտնվել

Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցին Թուրքիայում հակահայկական դրսևորումներ են գլուխ բարձրացնում: Մասնավորապես Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է «տառապանք հայերին» գրությունը:
Իսկ երկու տարի առաջ Դինքի մահվան տարելիցի առթիվ «Ակոս» թերթի գրասենյակի առջև տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշ թուրք ոստիկաններ սպիտակ բերետներ էին կրում: Դա արժանացել էր հավաքի մասնակիցների խիստ արձագանքին, քանի որ Դինքի սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթն է սպիտակ բերետ կրելիս եղել:
Նշենք նաև, որ Ստամբուլի Գալֆայան դպրոցը հիմնվել է 1866թ.՝ Սրբուհի Մայրապետ Նշան Գալֆայանի կողմից: 1971թ. դպրոցը տեղափոխվել է Սկյուտար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |