Հասարակական11:57, 18 Հունվար 2016
Վախճանվել է Դիարբեքիրի ամենածեր հայը՝ Սարգիս Էքենը

Դիարբեքիրում մահացել է քաղաքի տարեց հայերից մեկը՝ Սարգիս Էքենը: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրքենը բնակվել է Դիարբեքիրի Սուր շրջանում, որտեղ դեռ շարունակվում է պարետային ժամը:
25 օր առաջ կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը և նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Էքենի կյանքը փրկել չի հաջողվել, նա մահացել է գիշերը: Դիարբեքիրում ընթացող թուրք-քրդական զինված բախումների պատճառով թաղման արարողությունը տեղի կունենա ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցում, այլ ոչ թե հայկական Սուրբ Կիրակոսում:
1930 թվականին ծնված Սարգիս Էքենը 2015 թվականի ապրիլին հարցազրույց էր տվել բրիտանական BBC-ի թուրքական ծառայությանը՝ ասելով, որ իր միակ ցանկությունն աշխարհի խաղաղությունն է:
«Ես ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, բայց, ցավոք, ամեն կողմում պատերազմ է: Եղբայրս, որ Սիրիայի Հալեպ քաղաքում էր ապրում, պատերազմ սկսելուց հետո, վախենալով իր կյանքի համար, Հայաստան էր տեղափոխվել»,- պատմել էր Էքենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |