Հասարակական09:36, 14 Հունվար 2016
Թուրքիայի 7 քաղաքում 5 ամսում 170 խաղաղ բնակիչ է զոհվել

Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության միության Դիարբեքիրի ենթակառույցն ամփոփ տեղեկատվություն է հաղորդել երկրի մի շարք շրջաններում վերջին ամիսներին տիրող իրավիճակի մասին:
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքը տեղեկացնում է, որ վերոհիշյալ կազմակերպությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել: Ըստ նշյալ հաշվետվության՝ 2015թ. օգոստոսի 16-ից 2016թ. մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի 7 քաղաքի 19 շրջանում 59 անգամ պարետային ժամ է հայտարարվել: Այդ ողջ ընթացքում նշյալ տարածքներում զոհվել է 170 իսկ վիարվորել 145 քաղաքացի:
Միայն Դիարբեքիրում սպանվել է 37 քաղաքացի, որից 10՝ երեխա, 3-ը՝ կին, ևս 47-ը վիրավորվել է: Դիարբեքիրի Սուր շրջանում պարետային ժամը շարունակվում է արդեն 43 օր: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանության միության Դիարբեքիրի ենթակառույցի ղեկավար Ռաջի Բիլիջիի՝ իրավիճանկին հարկավոր է միջամտեն միջազգային իրավական կառույցները, քանի որ տեղի են ունենում մարդկանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |