• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հունիս, 2025
Ուրբաթ 20:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:55, 16 Դեկտեմբեր 2015

Դինքի սպանության գործով 26 նախկին պետպաշտոնյայի դեմ դատավարություն է սկսվել

Դինքի սպանության գործով 26 նախկին պետպաշտոնյայի դեմ դատավարություն է սկսվել

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանն այսօր ընդունել է «պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով մեղադրական եզրակացությունը:  Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Ստամբուլի հանրապետական դատախազությունը 160 էջանոց մեղադրական եզրակացությունը ծանր հանցագործությունների 14-րդ դատարան էր ուղարկել դեկտեմբերի 9-ին:

Դատարանի կողմից հարուցված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողների, այդ թվում է և անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի պետ Ռամազան Աքյուրեքին: Նրանք մեղադրվել են  «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնեոլու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով:

Դատարանի որոշմամբ պետպաշտոնյաների գործով ձերբակալված անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքի, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի և ոստիկանության նախկին աշխատակիցներ Մուհիթթին Զանեթի, Էրջան Դեմիրի ու Օզքան Մումջույի խափանման միջոցը դատավարության ողջ ընթացքում կմնա կալանքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
10:47, 05 հուն
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)
Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա
Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «‎Իսլամական համագործակցություն»‎ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:

Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը
Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը մասնակցել են Քահրամանմարաշում  «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բան

Գյուլեր․ «Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»
Գյուլեր․ «Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}