Մշակութային08:38, 15 Դեկտեմբեր 2015
«Բարի Արագիլ», «Կիլիկիա», «Նամակը» երգերը` հայ և թուրք երաժիշտները համատեղ նախագծում

Դեկտեմբերի 14-ին հայ և թուրք երաժիշտները Երևանում հանդես եկան համատեղ համերգով: «Մեղեդիների ներդաշնակություն» խորագով համերգի նախաձեռնությունը պատկանում է հայկական հայտնի ռոք խմբի` «The Beautified Project»-ի մեներգիչ Անդրե Սիմոնյանին:
ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացված նախագծին բացի վերոնշյալ ռոք խմբից մասնակցում էր նաև ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, ինչպես նաև թուրք հայտնի կոմպոզիտոր Գյոքսել Բաքթագիրը, երաժիշտներ Յուրդալ Թոքջանը, Բուրաք Մալչոքը և Մերս Էմլասը:
Համերգին ներկայացվեցին «The Beautified Project» խմբի և Սիբիլի երգացանկից ստեղծագործություններ` թուրքական դասական երաժշտական գործիքների նվագակցությամբ: Յուրահատուկ գործիքավորման շնորհիվ երաժիշտների արդեն հայտնի դարձած երգերը ներկյայացվեցին նորովի:
Համերգից առաջ Ermenihaber.am-ի հետ զրույցում երգչուհի Սիբիլը կիսվեց իր ոգևորությամբ` նշելով, որ ուրախ է լինել նման նախագծի մասնակից: «Այսօր կզգաք, թե ինչպես են ներդաշնակվում տարբեր երաժշտություններ: Մենք դա փորձերի ընթացքում զգացել ենք: Իսկապես 2 խմբերը շատ ներդաշանակ են: Գեղեցիկ համադրություն է ստացվել»,- ասաց նա:
«Ermenihaber.am»-ի այն հարցին, թե արդյոք իրենք` թուրք երաժիշները, զգում են հայկական երաժշտության ներգործությունը թուրքականի վրա, թուրք կոմպոզիտոր Գյոքսել Բաքթագիրը ասաց. «Դեռևս Օսմանյան ժամանակներից հայ կոմպոզիտորները մեծ ազդեցություն են ունեցել թուրքական երաժշտության վրա: Մինչև այսօր մենք հաճույքով կատարում ենք նրանց ստեղծագործությունները»:
Մոտ 2 ժամ տևած համերգի ընթացքում թուրք երաժիշտների նվագակցությամբ հնչեցին այնպիսի հայտնի ստեղծագործություններ ինչպիսիք են «Բարի Արագիլը», «Կիլիկիան», «Նամակը»:
Համերգին ներկա էին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Պոլսո Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը:
Երաժիշտները նախագիծը կներկայացնեն նաև Ստամբուլում` դեկտեմբերի 22-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |