• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 14:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:00, 07 Դեկտեմբեր 2015

Zaman. Թուրքիան մեջտեղ կբերի «Ղարաբաղի խաղաքարտը», ուստի Հայաստանը պիտի միշտ պատրաստ պահի իր զինուժը

Zaman. Թուրքիան մեջտեղ կբերի  «Ղարաբաղի խաղաքարտը», ուստի Հայաստանը պիտի միշտ  պատրաստ պահի իր զինուժը

Թուրքական ընդդիմադիր «Zaman»  պարբերականի թղթակից Ալդա Էնգոիանն անդրադարձել է ռուս-թուրքական լարված հարաբերությունների հնարավոր ազդեցությանը Անդրկովկասի երկրների վրա: Թերթի կայքում տեղ գտած հոդվածում հեղինակն ընդգծում է. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև բախումների պատմական թատերաբեմ հանդիսացող Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը անսպասելիորեն հայտնվել են շատ խառը իրավիճակում, երբ ցանկացած տեսակի քաղաքական նախաձեռնություն կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»:

Էնգոիանը հիշեցնում է, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո կողմերը ոչ մի կերպ հաշտության եզրեր չեն կարողանում գտնել, ավելին՝  դաշնային խորհրդի տարեկան նիստում ելույթ ունենալիս Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջիկայում Էրդողանի հետ որևէ փոխհամաձայնություն չի կարող կնքվել:

«Zaman»-ի թղթակիցը մեջբերում է «Голос Армении» թերթում արտահայտված  այն տեսակետը, որ թեև ռուս-թուրքական պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի սկսվի, բայց «այս ողջ լարվածությունն ուղղակիորեն ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա»:

Ներկայացված տեսակետի համաձայն՝ Թուրքիայի մասնատումը եթե անգամ այսօր արդիական չէ, բայց «առաջիկա 20 տարվա ընթացքում Թուրքիայի քարտեզը կարող է փոխվել»: Եվ այդ դեպքում Թուրքիան չի հապաղի մեջտեղ բերել «Լեռնային Ղարաբաղի խաղաքարտը»: Հետևաբար Հայաստանը պիտի միշտ պատրաստ վիճակում պահի իր զինուժը:

Հեղինակը կարծիք է հայտնում, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը դժվար կացության մեջ է դրել նաև Ադրբեջանին, քանի որ վերջինս նավթային բիզնեսի առումով, ինչպես նաև՝ թվացյալ կայունության ապահովման նպատակով հարկադրված է լավ հարաբերությունների մեջ լինել և Թուրքիայի և Ռուսաստանի հետ:

«Եթե Ադրբեջանը ագրեսիվ թուրքամետ դիրք ընդունի, ապա նա ստիպված կլինի դեմ դուրս գալ նաև Սիրիայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը հանդիսացող Իրանի դեմ»:

Իսկ Վրաստանը Թուրքիայի դաշնակիցն է ու ՆԱՏՕ-ի անդամ: Ռուս-վրացական հարաբերությունները երկար ժամանակ սառն են: Ինչպես վրացական  «Sakartvelo Mspolio» թերթն է գրում՝ «բախման թատերաբեմը կարող են լինել հենց վրացական հողերը»:

«Վրաստանը կարող է ավելի ծանր դրության մեջ հայտնվել, եթե Թուրքիան փակի սևծովյան նեղուցները և Ռուսաստանը Վրաստանից պահանջի միջանցք տրամադրել՝ Սիրիա հասնելու համար», -գրում է Էնգոիանը՝ հավելելով, որ Վրաստանը, ի վերջո, ստիպված կլինի հստակ կողմնորոշվել, թե կողմերից որին է աջակցում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
11:16, 09 սեպ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}