Իրավական11:59, 27 Նոյեմբեր 2015
Թուրքահայերը Պոլսո հայոց պատրիարքի համար խնամակալ նշանակելու հայցով դիմել են դատարան

Թուրքիայի` ազգությամբ հայ 4 քաղաքացի Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի համար խնամակալություն սահմանելու հայցով դատարան են դիմել:
Հայցադիմումի մեջ նշվում է, որ հայոց պատրիարքը 9 տարի է, ինչ հիվանդ է, և այդ մասին տեղյակ է ինչպես հայ համայնքը, այնպես էլ Թուրքիայի հասարակությունը:
Թուրքական «bugun» թերթը գրում է, որ ներկայացված դիմումի համաձայն, Մութաֆյանին խնամակալ է հարկավոր, քանի որ պատրիարքը մտավոր տկարության և հիվանդության պատճառով ի վիճակի չէ գիտակցել իր դրությունը և շահերը:
Որպես խնամակալի թեկնածու ներկայացվել է պատրիարքի մայրը՝ Մարի Մութաֆյանը, որը 2008 թվականից խնամում է հիվանդանոցում գտնվող որդուն: Մարի Մութաֆյանի՝ խնամակալությունից հրաժարվելու դեպքում, պահանջվում է խնամակալ նշանակել մեկ այլ մարդու:
Մեսրոպ Մութաֆյանը Պոլսո հայոց պատրիարք է ընտրվել 1998 թվականին: 2008 թվականի հուլիսից հիվանդության պատճառով նա ի վիճակի չէ եղել շարունակել իր պարտականությունները: Մութաֆյանի բացակայության պայմաններում պատրիարքի փոխանորդ է նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |