Հասարակական11:42, 23 Նոյեմբեր 2015
Սեբաստիայում (Սիվաս) հայկական գերեզմանոցը մաքրվել է աղբից

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) քաղաքի ռազմական տարածաքում գտնվող հայկական գերեզմանոցում մաքրման աշխատանքներ են իրականացվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթը:
«Աշխատանք հանուն հասարակության» նախագծի շրջանակներում Սիվաս քաղաքապետարանի բանվորները և աղբահավաքները մաքրել են գերեզմանոցի տարածքը՝ գրեթե ամբողջությամբ ծածկված տապանաքարերը դուրս բերելով հողի տակից:
Համանուն նահանգի աշխատանքի և զբաղվածության գործակալության տնօրեն Նուրեթթին Քյոքսալը նշել է, որ թեկուզ ուշացած բայցևայնպես իրենց պարտքն են կատարում 800 տարվա հայ հարևանների առջև: «Մեր պետությունը և կառավարությունը գթասրտությամբ ու կարեկցանքով մեր հայ հարևանների կողքին է»,- ասել է Քյոքսալը:
«Աշխատանք հանուն հասարակության» նախագծի ներկայացուցիչ Սալիհ Փընարլըն հավաստիացրել է, որ հայկական գերեզմանոցը կարճ ժամանակում բարվոք վիճակի կբերվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |