• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հունիս, 2025
Երկուշաբթի 06:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական08:15, 20 Նոյեմբեր 2015

Թուրքիայի ֆինանսների նախարարության տեսուչները ստուգումներ են անում հայկական դպրոցներում

Թուրքիայի ֆինանսների նախարարության տեսուչները ստուգումներ են անում հայկական դպրոցներում

Թուրքիայի Ֆինանսների նախարարության տեսուչները ստուգումներ են իրականացնում 4 հայկական դպրոցում: Սա հանրապետական Թուրքիայի մեջ առաջին անգամ է, որ հայկական դպրոցներում նման ստուգմուներ են անցկացվում:

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ հայկական դպրոցները տնտեսվարող սուբյեկտ ճանաչելու հարցն օրակարգ էր եկել դեռևս մարտ ամսին: Թուրքիայի հիմնադրամների  գլխավոր վարչությունը  գրություն էր ուղարկել հայկական դպրոցներին, տեղեկացնելով, որ ընտանիքներից նվիրատվություններ ստանալու դեպքում դպրոցները կհամարվեն տնտեսվարող սուբյեկտ ու ենթակա կլինեն հարկումների:

Այս կապակցությամբ «Հիմնադրամների միջև համերաշխության և կապերի պլատֆորմի» (VADİP) ֆինանսական հարցերի համակարգող Մասիս Յոնթանը, միջազգային հարկային իրավունքի մասնագետ Արեգ Ֆերահյանը, կրթության հանձնաժողովի անդամները հանդիպել են իրավաբաններ Սեբու Ասլանգիլի և Օմեր Քանթիքի հետ: VADİP գլխավոր քարտուղար Հարությունը Շանլըն հայտնել է, որ  հանդիպումը բավականին արդյունավետ է անցել՝ քննարկվել են հարցի վերաբերյալ բոլոր տեսակետները:

Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո հանդիպում են պահանջելու ֆինանսների և կրթության նորանշանակ նախարարների հետ:

«Իրավաբաններից և խորհրդականներից կազմված պատվիրակության այցից հետո կսպասենք արդյունքներին: Եթե տնտեսվարող սուբյեկտի պատճառով խնդիրը  փակուղի մտնի, մենք իրավական պայքարի մեջ կմտնենք»,-ասել է Շանլըն:

Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիայի հանրակրթության մասին N5580 օրենքում ընդգծված է, որ hայկական դպրոցները ոչ թե մասնավոր,  այլ ազգային փոքրամասնության դպրոցներ են: Ըստ Շանլըի՝ այս օրենքը կլինի իրենց ամենակարևոր փաստարկը հնարավոր իրավական գործընթացի ժամանակ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում
12:40, 07 մայ
Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝  «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները
12:06, 29 ապր
Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}