Հասարակական07:34, 18 Նոյեմբեր 2015
Ստամբուլի նախկին հայկական գերեզմանոցի տարածքում մարդկանց ոսկորներ են գտնվել

Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կատարվող վերակառուցման աշխատանքների ընթացքում մարդու գանգի մնացորդներ և այլ ոսկրակտորներ են գտնվել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ենթադրվում է, որ այդ ոսկորները պատկանում են հայերին, քանի որ այդ տարածքում մինչև 1939թ. հայկական գերեզմանոց է եղել:
Հայկական աղբյուրներին հղում կատարող թուրքական կայքն ընդգծում է, որ գերեզմանոցի տարածքը հայկական համայնքին էր տրվել շնորհիվ սուլթան Սուլեյմանի վանեցի խոհարար Մանուկ Քարասեֆերյանի, որը սուլթանին մի անգամ փրկել էր թունավորվելուց:
1953թ. օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանագրով հայկական գերեզմանոցի շուրջը քարե պարիսպ էր կառուցվել: Ապա Ֆրանսիան և Սարդինիայի թագավորությունը (Իտալիան) գնել էին Թաքսիմի շրջանի որոշ հողակտորներ և այնտեղ հուղարկավորել Ղրիմի պատերազմում զոհված իրենց զինվորներին:
1865թ. Ստամբուլում սկիզբ առած խոլերայի համաճարակը տարածվել էր ոչ միայն ժողովրդի շրջանում, այլ վարակել անգամ որոշ պալատականների: Այդ պատճառով ձմեռային պալատի մոտակայքում գտնվող հայկական գերեզմանոցում հանգուցյալների հուղարկավորությունն արդեն արգելվել էր: Հայերին և հույներին գերեզմանոցի համար հողատարածք էր հատկացվել Ստամբուլի Շիշլի թաղամասում, որը խիտ բնակեցված չէր: Այդ գերեզմանոցն օգտագործվում է նաև այսօր:
Թաքսիմի հայկական գերեզմանոցի տարածքի մի մասը սուլթան Աբդուլ Ազիզի հրամանով բռնագրավվել է 1870թ, երբ տարածքում բարեկարգման աշխատանքներ էին իրականացվում: Իսկ ամբողջությամբ տարածքը օտարվել էր 1939թ.: Իսկ 1940-ին Ստամբուլի նահանգապետ և քաղաքապետ Լյութֆի Քըրդարը հաստատել էր գերեզմանոցի տեղում ներկայիս Գեզի զբոսայգու և Թաքսիմի տարածքի մի շարք բնակելի շենքերի կառուցման ծրագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |