Իրավական13:07, 06 Նոյեմբեր 2015
Թուրքիայում 26 լրագրողի ու սյունակագրի հանդեպ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող 26 լրագրողի ու սյունակագրի վերաբերյալ Ստամբուլի գլխավոր դատախազությունում հետաքննություն է սկսվել:
Ըստ «imctv.com.tr» լրատվամիջոցի` վերջինների դեմ հարուցված գործը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» կասկածանքով է: Գործի հարուցման համար հիմք է հանդիսացել լրագրողների` տարբեր ժամանակներում հրապարակված հոդվածները:
Աղբյուրի հաղորդմամբ` վերոնշյալ 26 անձանց թվում են «Özgür Gündem» թերթի գլխավոր խմբագիրներ Էրեն Քեսքինը և Հուսեյն Այքոլը, «Demokratik Ulus» թերթի խմբագիրներ սյունակագիրները:
Լրագրողները այսօր ներկայանալու են Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատ` ցուցմունք տալու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |