Քաղաքական11:45, 02 Նոյեմբեր 2015
Die Welt. «Թուրքիային պետք է ցավակցել այս սև օրվա առթիվ»

Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները լայնորեն մեկնաբանվել են գերմանական մամուլում: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ գերմանական լրատվամիջոցները մասնավորապես հետևյալ մեկնաբանություններն են արել.
Die Welt. «Ցանկալի կլիներ, որ Թուրքիայում գոնե մի փոքր ժողովրդավարություն լիներ: Այդ դեպքում կարելի կլիներ շնորհավորել պահպանողական–իսլամիստԱԶԿ-ին (Արդարություն և զարգացում կուսակցություն)՝ հաղթանակի առթիվ: Եթե երկրում ժողովրդավարություն լիներ, երկրի նախագահը այսչափ չէր խախտի իր սահմանադրական իրավունքները և մեդիայի մեծ մասին չէր դարձնի իշխող կուսակցության քարոզչության միջոց: Այդ պատճառով այս սև օրվա առթիվ անհրաժեշտ է ցավակցություններ հղել Թուրքիային»:
Süddeutsche Zeitung–ը քննադատում է թուրքական ընդդիմադիր կուսակցություններին, որոնք չկարողացան ընտրողներին որևէ հեռանկարային այլընտրանք առաջարկել. «ԱԶԿ-ն կարողանում է իր վրա կենտրոնացնել Եվրոպայի ուշադրությունը՝ որպես ճնշում գործադրելու միջոց օգտագործելով 2 միլիոնից ավելի փախստականներին: Չնայած դրան՝ ընտրազանգվածի մեծ մասը երկիրը հանձնում ԱԶԿ-ի իշխանությանը: Սա չի նշանակում, թե ընտրողների հետ ինչ-որ բան այն չէ: Սա նշանակում է, որ ընդդիմության հետ ինչ-որ բան այն չէ», -գրում է թերթը:
Frankfurter Allgemeine Zeitung-ը համոզված է, որ ԱԶԿ-ի ներսում ոչ ոք ի վիճակի չէ միայնակ դեմ դուրս գալ Էրդողանին: «Սակայն նախագահ Աբդուլլահ Գյուլի ու Էրդողանի նախկին խորհրդական Բյուլենթ Արընչի ղեկավարած մի խումբ կարող էր նման պայքարի մեջ մտնել: Եթե չհամարձակվեն, ԱԶԿ-ն կարող է ոգևորվել իր ստացած ավելի մեծ իշխանությամբ և ի վերջո թշվառ վիճակում հայտնվել»:
Nürnberger Zeitung. «Թուրքիան իր սահմանները բաց պահեց ոչ միայն Սիրիայից, այլև Պակիստանից, Աֆղանստանից, Բանգլադեշից եկող փախստականների համար: Իսկ հիմա Էրդողանը կարող է կրկին փակել իր սահմանները: Դա զգացել էր նաև կանցլեր Անգելա Մերկելը, երբ երկու շաբաթ առաջ Ստամբուլում հանդիպել էր Էրդողանի հետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այսուհետև կողմերը կհամագործակցեն երրորդ երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։
Նշվում է, որ տարեկան արտահանման ամենամեծ աճը գրանցվել է Սիրիայում (45%), Հունաստանում (13.5 %) և Ադրբեջանում (8.8%)։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Մասկատում հանդիպել է օմանցի իր գործընկերոջ հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |