Տարածաշրջան09:40, 28 Հոկտեմբեր 2015
Milliyet. «ԱՄՆ-ը Սիրիայում ցամաքային գործողություններ կիրականացնի»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շուտով ռազմական պլան է ստորագրելու, որի շրջանակներում «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարի նպատակով նախատեսվում է հատուկ ցամաքային ստորաբաժանումներ տեղակայել Սիրիայում:
Թուրքական «Mİlliyet» թերթի կայքը, հղում անելով ամերիկյան «Washington Post»-ին, նշում է, որ ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումները Սիրիայում կաշխատեն քրդական «YPG»-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) հետ:
Աղբյուրը նշում է, որ նոր ռազմական պլան կազմելու պահանջ դրվել էր նախագահ Օբամայի կողմից դեռևս հունիսին: ԱՄՆ-ի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները հավանության են արժանացրել բարձրաստիճան մասնագետների ու ռազմական խորհրդատուների կազմած պլանն ու ներկայացրել նախագահ Օբամային: Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա մեջ Օբաման կստորագրի այն:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումները լինելու են փոքրաքանակ և Սիրիայի քրդական ուժերից բացի աշխատելու են նաև որոշ արաբական չափավոր զինված խմբավորումների հետ:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի նախագահին ներկայացված պլանի մեջ տեղ չի գտել Թուրքիայի կողմից առաջարկվող անվտանգության գոտի ստեղծելու հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |