Մշակութային07:55, 26 Հոկտեմբեր 2015
ԱՄՆ-ում կկայանա Թուրքիայում նկարահանված «հայերի բռնագաղթի» մասին ֆիլմի պրեմիերան

ԱՄՆ-ում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում նկարահանված, սակայն ցեղասպանությունը որպես բռնագաղթ ներկայացնող «Կորուսյալ թռչուններ» ֆիլմի շնորհանդեսը:
Ըստ թուրքական «Medyatava.net» կայքի` ֆիլմը նախատեսվում է ցուցադրել հոլիվուդյան «ARPA» միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ: Աղբյուրի հաղորդմամբ` «Grauman’s Egyptian» թատրոնում ցուցադրվելիք ֆիլմը Հոլիվուդում մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Տեղեկացնենք, որ 1915թ.-ի մասին Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակն ու համառեժիսորներն են հայազգի Արեն Փերդեջին և ազգությամբ թուրք Էլա Ալյամաչը: Գլխավոր դերերում նկարահանվել են ծագումով թուրք Դիլա Ուլուջան և Ահմեթ Ուզը, ինչպես նաև հայ դերասաններ Արտո Արսենյանն ու Հերոս Հակոբյանը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքը կորցրած երեխաների՝ Մարիամի ու Պետոի՝ որոնումների շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում հայտարարել է, որ այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |