07:34, 24 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահը ողջունել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը

Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Ռեֆիք Թուրանը ողջունել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը և բարձր գնահատել Փերինչեքի դերակատարումն այդ հարցում:
Մամուլի համար արած հայտարարության մեջ Թուրանը մեծապես կարևորել է Եվրադատարանի այդօրինակ վճիռը՝ դա համարելով խիստ դրական թե Թուրքիայի Հանրապետության և թե թուրք ժողովրդի համար: Թուրք պատմաբանը նշել է, թե հայկական հարցը պատմական, քաղաքական ու քարոզչական ասպեկտներ ունի, որոնք շատ են օգտագործվում հայկական սփյուռքի կողմից:
Թուրանն ափսոսանք է հայտնել, որ թեև Եվրադատարանի կայացրած որոշումը էական էր, բայց խնդիրը դեռ լիովին չի լուծվել: Ըստ նրա՝ իրենց հաջորդ սերունդները դեռ պիտի զբաղված լինեն Հայկական հարցի քաղաքական ու քարոզչական բաղադրիչների դեմ կռիվ տալով:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 15-ին որոշում էր ընդունել, համաձայն որի Շվեյցարիան խախտել է Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը: «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ: ՀՀ գլխավոր դատախազությայն՝ այդ առիթով արած հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր «Եվրադատարանն իր վճռում արձանագրեց, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաև դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները և դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Գազայի հատվածում գործող խմբավորումը հայտարարություն է տարածել հրադադարի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ և միաժամանակ շնորհակալություն հայտնել Թուրքիային:
Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:
Նախկին ԱԶԿ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման գործընթացի վերաբերյալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |