Մշակութային11:58, 21 Հոկտեմբեր 2015
Հայր և որդի Դինքջյանները համերգ կունենան Ստամբուլում

Ամերիկահայ երաժիշտներ Օնիկ և Արա Դինքջյանները համերգով հանդես կգան Ստամբուլում: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի համաձայն՝ hայր և որդի Դինքջյանների համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ի երեկոյան՝ Ստամբուլի մշակույթի տանը: Անվանի երաժիշտների նախորդ ելույթը Ստամբուլում տեղի էր ունեցել ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված «Ի հիշատակ ապրիլի 24-ի» խորագրով համերգի շրջանակներում:
Օնիկ Դինքջյանը ծնվել է 1929թ. Փարիզում՝ Դիարբեքիրից գաղթած հայկական ընտանիքում: 1940թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ կարճ ժամանակ անց երաժշտության ասպարեզում բավական մեծ ճանաչում է ձեռք բերել: Նա հիմնականում հայտնի է հայերեն (Դիարբեքիրի բարբառով) ժողովրդական երգերի կատարմամբ և իր գրած երգերով: Օնիկ Դինքջյանը մի շարք ձայնասկավառակների հեղինակ է, այդ թվում՝ «Հավատամք» խորագրով հայկական կրոնական երգերի ժողովածուի: Այս տարի լույս է տեսել նաև երգչի նոր՝ «Դիարբեքիրի հորանի» անվամբ ձայնասկավառակը: Դրա հետ մեկտեղ արդեն վաճառվում է Օնիկ և Արա Դինքջյաննների՝ Դիարբեքիր կատարած այցը պատմող փաստագրական ֆիլմը՝ «Կարոտը»՝ նկարահանված Բուրջու Յըլդըզի և Օնուր Գյունայի կողմից: Օնիկ Դինքջյանն իր նախնիների հայրենիքն առաջին անգամ այցելել է այս տարի՝ 75 տարեկանում:
Արա Դինքջյանը ծնվել է ԱՄն-ում՝ 1958-ին: Անատոլիական երաժշտության հետ առաջին անգամ ծանոթացել է հոր շնորհիվ: Արա Դինքջյանն ուդի աշխարհահռչակ վարպետ է : Նա «Night Ark» խմբի հիմնադիրն ու «Secret Trio» նախագծի հեղինակը: Արա Դինքջյանը երգեր է գրում և կատարում 13 լեզվով: Այս տարի հրապարակվել է նրա «Ճշմարտություն-հույս, 1915-2015» անվանումով ձայնասկավառակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
«To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը բազմակողմանի դիվանագիտություն է վարում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |