Հասարակական10:42, 07 Հոկտեմբեր 2015
Անթալիայում տեղի ունեցած երկրաշարժը խուճապ է առաջացրել

Թուրքիայում Անթալիայի Քալաուչաղըզ գավառում այսօր գիշերը 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը ժողովրդի շրջանում մեծ խուճապ է առաջացրել: Մարդիկ դուրս են եկել փողոց ու երկար ժամանակ չեն վերադարձել իրենց բնակարանները:
Բնակիչներից Քեմալ Յըլդըրըմը ասել է, որ շենքերը ճոճվել են և, եթե ցնցումները մի քանի րոպե էլ շարունակվեին, ապա ավերածություններ կլինեին: Տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով երկրաշարժի հետևանքով մարդկային զոհեր և նյութական վնասներ չեն գրանցվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |