• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 13:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:54, 05 Հոկտեմբեր 2015

Ստամբուլի քաղաքապետարանը 111 մլն լիրա կվճարի հայկական գերեզմանոցի օտարված հողատարածքի դիմաց

Ստամբուլի քաղաքապետարանը 111 մլն լիրա կվճարի հայկական գերեզմանոցի օտարված հողատարածքի դիմաց

Ստամբուլի հայկական գերեզմանոցին պատկանող 4.474 քմ հողատարածքի համար Ստամբուլի քաղաքապետարանը հայկական կաթոլիկ Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին կվճարի 111 մլն 850.000 թուրքական լիրա (մոտ 37մլն 280.000 դոլար):

Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամը նշյալ հողատարածքի համար դեռ 2 տարի առաջ էր դիմել դատարան: Ստամբուլի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  հարուցված գործի և երկու տարի տևած դատավարության արդյունքում դատարանը որոշում կայացրեց՝ Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին վճարել 11 մլն  850.000 թուրքական լիրա, քանի որ, ըստ մասնագետների գնահատման, այդքան էր կազմում նշյալ հողատարածքի վաճառքային գինը 2 տարի առաջ:

Դատարանի որոշմամբ հայկական հիմնադրամին կվճարվի նաև այդ գումարի որոշակի տոկոսները՝  2 տարվա համար:

Թուրքիայի կադաստրային գրանցամատյանների համաձայն՝ Ստամբուլում գտնվող 41.430 քմ հողատարածքը 1936 թվականից ի վեր օգտագործվել է որպես հայկական գերեզմանատուն: 1971թ. այդ հողատարածքն առգրավվել էր պետության կողմից: Հայկական գերեզմանոցին պատկանող  4.474 քմ հատվածը Ստամբուլի քաղաքապետարանի կողմից օգտագործվել է ճանապարհներ, ստորգետնյա  անցումներ, մայթեր կառուցելու համար:

Ավելի ուշ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ազգային և կրոնական փոքրամասնություններին պատկանող անշարժ գույքի՝ իրենց իրական սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ որոշմամբ հայկական գերեզմանոցի տարածքը վերադարձվել էր հայկական կաթոլիկ Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին: Սակայն գերեզմանոցին պատկանող այն 4.474 քմ հողատարածքը, որի վրա ճանապարհներ ու անցումներ էին կառուցվել, հայկական կողմին  չէր վերադարձել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}