Իրավական17:46, 22 Սեպտեմբեր 2015
Կալիֆորնիայում ցուցադրվող զեյթունյան ավետարանի դատական գործն ավարտվել է

Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու՝ 750-ամյա զեյթունյան մի ավետարանից պոկված և ԱՄՆ-ի Փոլ Գեթթի թանգարանում ցուցադրվող էջերի համար հինգ տարի առաջ հարուցած դատական գործն ավարտվել է:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբերի 21-ին հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ նշված էջերը կշարունակեն ցուցադրվել կալիֆորնիական թանգարանում: Սակայն, միևնույն ժամանակ, դատարանը որոշել է, որ 1256թ. թվագրվող ավետարանի էջերը եկեղեցու ունեցվածքի մասն են կազմում:
Արվեստի, պատմության և կրոնի տեսանկյունից անգնահատելի արժեք ունեցող այս զեյթունյան ավետարանի մյուս մասը պահպանվում է Երևանում՝ մատենադարանում: Ենթադրվում է, որ Ավետարանի առաջին 8 էջերը պոկվել և ԱՄՆ են տարվել Հայոց Ցեղասպանության ընթացքում: Ավելի ուշ՝ 1994թ. Փոլ Գեթթի թանգարանը դրանք գնել է մի հայ ընտանիքից՝ 1.5 մլն. դոլարով: Նշենք նաև, որ 13-րդ դարի այս ստեղծագործությունը կրում է միջնադարի անվանի հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ստորագրությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |