• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 23:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային09:08, 22 Սեպտեմբեր 2015

ԱՄՆ-ում սկսվել է Հայոց ցեղասպանությանը մասին թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը

ԱՄՆ-ում սկսվել է Հայոց ցեղասպանությանը մասին թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը

ԱՄՆ-ում անցյալ շաբաթվանից մեկնարկել է գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի ցուցադրությունը:

Ըստ ստամբուլյան հայկական «Ակօս» թերթի` ֆիլմի ցուցադրություններն ընթանում են Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Ֆիլմին արդեն անդրադարձել են «Los Angeles Times»  և «New York Times» հեղինակավոր պարբերականները:

«Los Angeles Times» թերթում հրապարակված հոդվածում համեմատություն է անցկացվել ֆիլմի գլխավոր հերոս Նազարեթի ու սիրիացի փախստականների դեգերումների միջև` նշվելով, որ Նազարեթի դեգերումների նկարագրությունները կարելի է դիտել որպես տնից ու հայրենիքից զրկված միլիոնավոր սիրիացի փախստականների ողջ մնալու պայքարի ալեգորիկ նկարագրություն:

New York Times-ն էլ ֆիլմում Նազարեթի համրությունը համեմատել է Թուրքիայի երկար ժամանակ շարունակվող լռության հետ:

Հիշեցնենք, որ «Սպի»-ն պատմում է տեղահանված մի հայի` մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին: Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցնում է իր երկվորյակ դստրերին: Տարիներ անց, իմանալով, որ նրանք կարող է ողջ լինեն, ճանապարհվում է նրանց փնտրելու: Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու իրանահայ Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարը ալժիրցի դերասան Թահար Ռահիմն է: Ֆիլմում նկարահանվել են նաևՍիմոն Աբգարյանը,  Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ  ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում,  Կանադայում, Գերմանիայում,Կուբայում և Մալթայում: Իտալակա, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս  ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ  Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
14:50, 25 օգոս
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել
Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել
Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել

Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները
Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։

Հունական օրաթեթր․ «Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի և Զելենսկու առաջնային զրուցակիցը»
Հունական օրաթեթր․ «Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի և Զելենսկու առաջնային զրուցակիցը»

«To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը բազմակողմանի դիվանագիտություն է վարում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}