Քաղաքական13:05, 10 Սեպտեմբեր 2015
ԵԽ նախագահը անհանգստացած է Թուրքիայում ստեղծված իրավիճակով

Եվրախորհրդարանի(ԵԽ) նախագահ Մարթին Շուլցը իր մտահոգությունն է հայտնել, Թուրքիայում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ:
Թուրքական «bugun» թերթի կայքի փոխանցմամբ` Շուլցը թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ Թուրքիայում քաղաքացիական անձանց և զինկառույցների միջև բախումներ են տեղի ունենում:
Իսկ Թուրքիայում մամուլի և լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումները, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) վրա իրականացված հարձակումները Շուլցը որակել է որպես «շատ անհանգստացնող երևույթներ»:
«Մամուլի ազատությունը և անկախությունը թուրքական դեմոկրատիայի տարրերից մեկն է և ցանկացած ԵՄ թեկնածու երկրի համար նախապայման է»:
Վերջում նա թուրք պաշտոնյաներին և քուրդ քաղաքական գործիչներին կոչ է արել ամեն ինչ անել թուրք-քրդական գործընթացի խաղաղ կարգավորման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը պատմական և օրինակելի է որակել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին Թրամփի որոշումը:

Թրամփը հայտարարել է, որ վերացվելու են Սիրիայի դեմ կիրառված պատժամիջոցները՝ հավելելով, որ այդ խնդրանքով իրեն դիմել էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։
Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Թուրքիայի արտգործնախարար. «Որոշումից հետո կան գործնական քայլեր, որոնք պետք է իրականացվեն: Մենք ուշադիր հետևելու ենք դրանց»:
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |