Մարզական07:56, 29 Օգոստոս 2015
Թուրքական մամուլ. Ադրբեջանը Հենրիկ Մխիթարյանին մուտքի վիզա չի տա

Ադրբեջանը, հնարավոր է, մուտքի վիզա չտրամադրի ֆուտբոլի հայ աստղին: Այս մասին գրում է թուրքական «Superhaber» լրատվական կայքը` հղում անելով գերմանական «Բիլդ» պարբերականին:
Ըստ աղբյուրի` ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» և ադրբեջանական «Գաբալա» թիմի հանդիպմանը ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել «Բորուսիայի» կազմում հանդես եկող հանրահայտ հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը , քանի որ Ադրբեջանը , հնարավոր է, թույլ չտա նրան մուտք գործել երկիր:
Գերմանական պարբերականը, հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարիներ շարունակ չլուծվող ղարաբաղյան հակամարտության պատճառով Ադրբեջանը վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիներին մուտքի վիզա չի տրամադրում, մտավախություն է հայտնել, որ Մխիթարյանին ևս թույլ չի տրվի մեկնել Ադրբեջան:
Մինչդեռ հոկտեմբերի 22-ին ժամը 22:05 –ին կայանալիք խաղին Մխիթարյանի մասնակցությունը չափազանց կարևոր է գերմանական թիմի համար: 26-ամյա անվանի հայ ֆուտբոլիստը վերջին 7 խաղի ընթացքում 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Բորուսիայի» մամուլի խոսնակ Սաշա Ֆլիգեն հույս է հայտնել, որ այս լուրերը սուտ են. «Մխիթարյանը վերջին խաղերի ընթացքում անհավանական խաղ է ցուցադրում և մեզ համար չափազանց կարևոր ֆուտբոլիստ է», -ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |