Իրավական13:27, 18 Օգոստոս 2015
Հետախուզվող թուրք դատախազներն իրենց հետ գաղտնի պետական փաստաթղթեր են տարել

Թուրք դատախազներ Զեքերյա Օզի և Ջելալ Քարանի փախուստն արտասահման շարունակում է մնալ թուրքական մամուլի ակտիվ քննարկման օրակարգում: Թուրքական «sonhaber.com.tr» կայքը, վկայակոչելով երկրի հետախուզական ծառայությունների տվյալները, նշում է, որ Գերմանիա փախած երկու թուրք դատախազները, որոնց վերաբերյալ Թուրքական դատարանի կողմից ձերբակալման վճիռ էր կայացվել, իրենց հետ տարել են պետական գաղտնի փաստաթղթեր:
Լրատվակայքն ավելացնում է նաև, որ տեսակետ կա, թե հատկապես կառավարության դեմ օգտագործվելիք փաստաթղեթրը դատախազ Զեքերյա Օզը կարող է տրամադրել Գերմանիայի հատուկ ծառայություններին` վերջիններիս իրեն Թուրքիային չհանձնելու դիմաց: Աղբյուրը նշում է նաև, որ գերմանական կառավարությունն աջակցում է «զուգահեռ կառույցին», (Գյուլենական շարժում կամ Գյուլենական համայնք-EH) որի անդամներն են հանդիսանում դատախազները:
Նշենք, որ նախօրեին նախագահ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայից պահանջել էր Թուրքիային հանձնել դատախազներին` չնայած այն հանգամանքին, որ Ինտերպոլը դեռևս վերջիններիս հետախուզման համար «կարմիր ծանուցագիր» չի տվել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաֆերն էլ կառավարության խոսնակների ժողովում, հայտարարել է, որ իրենք տեղեկություն չունեն թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկատվության մասին, ըստ որի, Թուրքիայում պաշտոնանկ արված դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարանը գտնվում են Գերմանիայում:
Հիշեցնենք, որ չնայած ՀՀ ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ իրենք թուրք դատախազների՝ Հայաստանում գտնվելու մասին տեղեկությանը չեն տիրապետում, այնուամենայնիվ թուրքական մամուլում շարունակվում է շրջանառվել այն տեսակետը, թե դատախազները փախել են Վրաստամ, ապա՝ Հայաստան, իսկ այնուհետև՝ Գերմանիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |