Իրավական10:02, 06 Օգոստոս 2015
Ստամբուլահայ կնոջ սպանության գործով կասկածյալը առաջին անգամ պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել

Ստամբուլի Սամաթիա թաղամասի 85-ամյա հայ բնակչուհի Մարիցա Քյուչուքի դաժան սպանության գործով մեղադրյալ հանդես եկող Մուրադ Նազարյանը, ով մշտապես իր ցուցմունքերում նշում էր, որ չի հիշում, թե ինչպես է ամեն ինչ եղել, առաջին անգամ պատմել է, թե սպանության օրը իրականում ինչ է տեղի ունեցել:
Ըստ «Ակօս»-ի` Նազարյանն օրերս իրեն այցելած փաստաբանին և ընտանիքի անդամներին պատմել է, որ իր ծանոթներից մեկը, ով ինչ-որ սրճարան է աշխատեցնում, իրեն սպանության օրը ժամադրել է մի զբոսայգում: Նազարյանը պայմանավորվածության համաձայն գնացել է զբոսայգի ու սպասել այդ մարդուն: Սպասելու ընթացքում ջրեր առաքող մի մեքենայով 3 անձիք են մոտեցել ու, իր անուն ազգանունը տալով, կանչել իրենց մոտ: Նազարյանը նստել է մեքենան: Նրան ինչ-որ հաբ են տվել, տարել այն շենքի մոտ, որտեղ ապրում էր Մարցիա Քյուչյուքը ու ասել, որ մտնի կնոջ բնակարան: Իսկ այդ 3 անձիք շենքի հետևի մուտքից նույնպես մտնել են Քյուչյուքի բնակարան և հարձակվել կնոջ վրա: Նազարյանը, այս ամենը տեսնելով, սարսափում է և արտասվելով փախչում դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրյալի փաստաբան Ջաֆեր Գյուլը նշել էր, որ հանցագործության իրական մեղավորներն ազատության մեջ են: Փաստաբանն ընդգծել է, որ Մարիցա Քյուչուքի տուն մտնելիս Նազարյանը մենակ չի եղել, հանցագործության վայրում հայտնաբերվել են ևս 4 մարդկանց արյան հետքեր, որոնք ներս են մտել տեսախցիկներով չվերահսկվող դռնից, այդ պատճառով չեն երևում գործով առկա տեսագրության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |