• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:55, 31 Հուլիս 2015

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը պահանջել է հետաքննություն սկսել Ադանայի քաղաքապետի դեմ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը պահանջել է հետաքննություն սկսել Ադանայի քաղաքապետի դեմ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան հայազգի Սելինա Դողանը արդարադատության նախարարին ուղղված գրավոր հարցադրում է ներկայացրել:

Հարցադրման մեջ հայ պատգամավորը պահանջել է հետաքննություն սկսել Ադանայի ազգայնական քաղաքապետ Հուսեյն Սյոզլուի դեմ Twitter-ում հայ պատգամավորներին վիրավորող գրառում կատարելու համար:

Տիկին Դողանը մասնավորապես նշել է. «Որևէ ժողովրդի կամ մարդկանց խմբի այլ ժողովրդից կամ մարդկանց խմբից բարձր դասելը հանցագործություն է: Որևէ պետություն չի կարող և չպետք է դիտորդի կարգավիճակում մնա, երբ իր քաղաքացիների մի հատվածը մյուս հատվածին ճնշում կամ նվաստացնում է: Թուրքիայի քրեական օրենսգրքի 216 հոդվածով ձևակերպվում է, որ «ժողովրդին ատելության և թշնամության դրդելը» հանցագործություն է: Չնայած այն հանգամանքին, գրեթե ամեն օր ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ ատելություն պարունակող ստորացուցիչ արտահայտություններ են կիրառվում»:

Հայ պատգամավորը` արդարադատության նախարարին ուղղված իր գրության մեջ հետևյալ հարցերն է ուղղել.

  • 2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու վերաբերյալ է հետաքննություն կատարվել:
  • 2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու դեմ է դատավարություն սկսվել:
  • 2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգի է դատապարտվել:
  • Նույն ժամանակահատվածում 216 հոդվածի շրջանակներում բացված դատավարություններից քանի՞սն է վերաբերել ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործություններին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP)  անդամ հանդիսացող Ադանայի քաղաքապետ Հուսեյն Սյոզլուն Twitter-ի էջում Մեջլիս անցած 3 հայ պատգամավոներին վիրավորող գրառում էր կատարել՝  վերջիններիս կապելով  Թուրքիայի հասարակաց տների ցանցի նախկին սեփականատեր հայազգի Մաթիլդա Մանուկյանի անվան հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}