Մշակութային07:55, 18 Հուլիս 2015
Սիբիլը Անիում երգել է «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը

Պոլսահայ երգչուհի Սիբիլը Անիի ավերակներում կատարել է «Տեսնեմ Անին ու նոր մոռնեմ» երգը: Երգչուհու վաղեմի երազանքն էր այցելել պատմական հայկական մայրաքաղաք ու այնտեղ երգել խորհրդանշական երգը: Սիբիլը Արևմտյան Հայաստան մեկնել է Համայակական խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերով:
Ermenihaber.am-ի հետ զրույցում Սիբիլը կիսվեց ուղևորությունից ստացած տպավորություններով. «Երազանքիս իրականանալը հրաշքի պես մի բան էր: Երբ քայլերս ուղղվեցին դեպի Անի, հուզմունքից սրտիս զարկերը արգացան և աչքերս արցունքոտվեցին: Մի պահ նայեցի երկինք ու փառք տվեցի Աստծուն: Այդ օրվա կատարումս իմ համար ցանկացած պրոֆեսիոնալ ձայնագրությունից կարևոր է»:
Հիշեցնենք, որ պոլսահայ երգչուհին 2010 թվականի նոյեմբերին թողարկել էր իր անունով «Սիբիլ» ալբոմը, որտեղ ներառված էին «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը:
2014 թվականի փետրվարին լույս է տեսել նրա «Սեր» ալբոմը: Թուրք և հայ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհու «Այս գիշեր» երգի տեսահոլովակը փետրվարի 15-ին ցուցադրվեց թուրքական «CNNTurk» հեռուստաալիքով: Իսկ 2014 թվականի Մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած առաջին “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը արժանացել է «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի» մրցանակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |