Մշակութային07:21, 14 Հուլիս 2015
Անի պատմական քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կարող է ճանաչվել համաշխարհային ժառանգություն

Թուրքիայում, Կարսի նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Հաքան Դողանայը «Անադոլու» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ իրենք աշխատանքներ են տանում, որպեսզի պատմական Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվի որպես համաշխարհային ժառանգություն:
Դողանայը, նշելով որ Անին զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է , ավելացրել է. «Այս տարվա փետրվար ամսին դիմեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Անին ընդգրկվեց ժամանակավոր ցուցակում: Քաղաքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցուցակում ընդգրկելու համար շարունակում ենք աշխատանքներ տանել:»
Խոսելով հետագա քայլերի մասին` թուրք պաշտոնյան նշել է, որ շուտով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հատուկ պատվիրակություն կժամանի Անի և տեղում ուսումնասիրություններ կանի:
Նշենք, որ Անին, Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը է, գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Իսկ 961 թ Բագրատունիները այն հռչակեցին մայրաքաղաք։
Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։Ներկայումս պահպանվել են միայն այս եկեղեցիների ավերակները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |