Տարածաշրջան10:04, 11 Հուլիս 2015
Թուրքիայում Թաիլանդի հյուպատոսարանը հերքել է փակման մասին լուրերը

Անկարայում գտնվող Թաիլանդի թագավորության գլխավոր հյուպատոսարանի կողմից հերքվել է նախօրեին թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Թուրքիայում փակվել է Թաիլանդի հյուպատոսարանը և դեսպանատունը:
Թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, հղում անելով Թայլանդի գլխավոր հյուպատոսարանի տարածած հայտարարությանը, տեղեկացնում է, որ իրականում 2015թ. հուլիսի 8-ից սկսած Թայլանդի քաղաքացիների անվտանգության նկատառումներով ուղղակի ժամանակավորապես փակվել է գլխավոր հյուպատոսարանի վիզայի տրամադրման բաժինը միայն:
Նախօրեին լուրեր էին տարածվել, թե Թաիլանդի գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակումից հետո Թաիլանդի թագավորությունը ժամանակավորապես փակել է գլխավոր հյուպատոսարանը, ինչպես նաև Անկարայում գտնվող Թաիլանդի դեսպանատունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |