Մշակութային08:51, 09 Հուլիս 2015
Երևանում տեղի կունենա Հրանտ Դինքին նվիրված օրատորիայի պրեմիերան

Սեպտեմբերի 24-ին Երևանում տեղի կունենա Հրանտ Դինքին նվիրված օրատորիայի (դրամատիկական թեմայով գրված երաժշտական ծավալուն ստեղծագործություն՝ երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համատեղ կատարման համար:) պրեմիերան:
Օրատորիայի երաժշտության հեղինակն է Թուրքիայում բնակվող հայ կոմպոզիտոր Ջենք Թաշքանը (Մաժակ Թոշիկյան), իսկ խոսքերի հեղինակը Պերճուհի Բերբերյանը:
Ըստ թուրքական «tr.sputniknews.com» լրատվական կայքի` պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Երևանում նախատեսված Մաժակ Թոշիկյանի համերգի շրջանակներում: Նշվում է նաև, Թոշիկյանին հրավիրել է հայկական կողմը:
Կոմպոզիտորի հայերեն ստեղծագործությունները կկատարեն Պարթև Գարյանը, Սիբիլ Բեկթորոսօղլուն և Լիդա Քյոշեօղլուն:
Համերգի 2-րդ մասում նախատեսված օրատորիայի պրեմիերայի ընթացքում բեմում Թոշիկյանի հետ հանդես կգա Լուսավորիչ խորը դիրիժոր Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ, ինչպես նաև մենակատարներ Գևորգ Դավիթյանը, Այլին Աթեշն ու Պողոս Յեղիազարը:
Աղբյուրի հաղորդմամբ` պոլսահայ երգահանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ Երևանում որպես կոմպոզիտոր հանդես գալը: Թոշիկյանը նշել է նաև, որ Հրանտ Դինքին նվիրված օրատորիան 2016 թվականի հունվարին նախատեսում են բեմադրել Լոս Անջելեսում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |