Գիտակրթական08:45, 03 Հուլիս 2015
Թուրքիայի դպրոցներում այլևս չի կիրառվելու «ազգության կոդ» կոչվածը

Թուրքիայի Կրթության նախարար Նաբի Ավջըի շրջաբերականով վերջ է դրվել ոչ մահմեդական փոքրամասնությունների դպրոցներում ընդունելության ժամանակ օգտագործվող «ազգության կոդի» կիրառմանը: Այսուհետև դպրոցականների ընդունելության հարցը կորոշեն դպրոցների տնօրենները:
«Ակոս» շաբաթաթերը գրում է, որ խնդրի վերաբերյալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հանդիպել էր Կրթության նախարարի հետ: Հանդիպումից հետո նախարարի հանձնարարականով Փայլանը նախարարության աշխատակիցների հետ մասնակցել է հարցի լուծման աշխատանքներին, որի արդյունքում կազմվել է վերոհիշյալ շրջաբերականը:
Ըստ այդ շրջաբերականի՝ ոչ մահմեդականների ընդունելության հայցադիմումները կուղարկվեն դպրոց, տնօրենն էլ ինքը կորոշի ընդունում է աշակերտին, թե՝ ոչ, և դրա համար «ազգության կոդի» ստուգում չի իրականացվի:
Իսկ երկրորդ որոշմամբ փոխվել է թուրքերենի և հասարակագիտության ուսուցիչների նշանակաման կարգը: Այդ ուսուցիչները նախկինում Կրթության նախարարության կողմից էին նշանակվում, նրանցից մեկին վստահվում էր նաև փոխտնօրենի պաշտոնը: Իսկ այժմ նոր որոշման համաձայն՝ կրթության նահանգային վարչությունները նախօրոք նշանակումների մասին հայտարարություն կտան, որից հետո վերոնշյալ առարկաների ուսուցիչները կդիմեն ոչ մահմեդական դպրոցներին: Համաձայն ուսուցիչների դիմումների՝ տնօրենները կկազմեն մասնագետների ցանկ և կներկայացնեն վերադաս մարմնին՝ նահանգային կրթության վարչություններ: Վերջիններն կիրականացնեն համապաատսխան նշանակումները:
Նշենք, որ 1923-ից ի վեր Լոզանի պայմանագրով ճանաչված Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ գաղտնի կոդ է կիրառվել: Այսպես` համար 1-ը հույների կոդն է, 2-ը` հայերինը, 3-ը` հրեաներինը:
Ազգության կոդի մասին հայտնի էր դարձել 2013 թվականին, երբ ծագումով հայ մի կին, որը վերադարձել էր իր արմատներին` ընդունելով քրիստոնեություն և մկրտվելով հայ եկեղեցում, որոշել էր իր որդուն ուղարկել հայկական դպրոց:
Հայկական դպրոցի տնօրինությունը երեխային դպրոց ընդունելու համար նրանից պահանջել էր գրություն բերել Ստամբուլի կրթության վարչությունից, որտեղ պետք էր պաշտոնապես նշված լինի, որ այդ երեխային հայկական դպրոց ընդունելու որևէ խոչընդոտ չկա: Վարչությունը հայկական դպրոց գնալու թույլտվություն տալիս էր միայն այն դեպքում, եթե նրա «ազգության կոդը» 2 է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |