• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 05:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական08:45, 03 Հուլիս 2015

Թուրքիայի դպրոցներում այլևս չի կիրառվելու «ազգության կոդ» կոչվածը

Թուրքիայի  դպրոցներում այլևս չի կիրառվելու «ազգության կոդ»  կոչվածը

Թուրքիայի Կրթության նախարար Նաբի Ավջըի շրջաբերականով  վերջ է դրվել ոչ մահմեդական փոքրամասնությունների դպրոցներում ընդունելության ժամանակ օգտագործվող «ազգության կոդի» կիրառմանը: Այսուհետև դպրոցականների ընդունելության հարցը կորոշեն դպրոցների տնօրենները: 

«Ակոս» շաբաթաթերը գրում է, որ  խնդրի վերաբերյալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հանդիպել էր Կրթության նախարարի հետ: Հանդիպումից հետո նախարարի հանձնարարականով Փայլանը նախարարության աշխատակիցների հետ մասնակցել է հարցի լուծման աշխատանքներին, որի արդյունքում կազմվել է վերոհիշյալ շրջաբերականը:

Ըստ այդ շրջաբերականի՝ ոչ մահմեդականների ընդունելության հայցադիմումները կուղարկվեն դպրոց, տնօրենն էլ ինքը կորոշի ընդունում է աշակերտին, թե՝ ոչ, և դրա համար «ազգության կոդի» ստուգում չի իրականացվի:

Իսկ երկրորդ որոշմամբ փոխվել է  թուրքերենի և հասարակագիտության ուսուցիչների նշանակաման կարգը: Այդ ուսուցիչները նախկինում Կրթության նախարարության կողմից էին նշանակվում, նրանցից մեկին վստահվում էր նաև փոխտնօրենի պաշտոնը: Իսկ այժմ նոր որոշման համաձայն՝ կրթության նահանգային վարչությունները նախօրոք նշանակումների մասին հայտարարություն կտան, որից հետո վերոնշյալ առարկաների ուսուցիչները կդիմեն ոչ մահմեդական դպրոցներին: Համաձայն ուսուցիչների դիմումների՝ տնօրենները կկազմեն մասնագետների ցանկ և կներկայացնեն վերադաս մարմնին՝ նահանգային կրթության վարչություններ: Վերջիններն կիրականացնեն համապաատսխան նշանակումները:

Նշենք, որ 1923-ից ի վեր Լոզանի պայմանագրով ճանաչված Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ գաղտնի կոդ է կիրառվել: Այսպես` համար 1-ը հույների կոդն է, 2-ը` հայերինը, 3-ը` հրեաներինը:

Ազգության կոդի մասին հայտնի էր դարձել 2013 թվականին, երբ ծագումով հայ մի կին, որը վերադարձել էր իր արմատներին` ընդունելով քրիստոնեություն և մկրտվելով հայ եկեղեցում, որոշել էր իր որդուն ուղարկել հայկական դպրոց:

Հայկական դպրոցի տնօրինությունը երեխային դպրոց  ընդունելու համար նրանից պահանջել էր գրություն բերել Ստամբուլի կրթության վարչությունից, որտեղ պետք էր պաշտոնապես նշված լինի, որ այդ երեխային հայկական դպրոց ընդունելու որևէ խոչընդոտ չկա: Վարչությունը հայկական դպրոց գնալու թույլտվություն տալիս էր միայն այն դեպքում, եթե նրա «ազգության կոդը» 2 է։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
11:29, 15 սեպ
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}