Տնտեսական10:34, 01 Հուլիս 2015
Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառությունում նվազել են արտահանման ծավալները

Թուրքիայի արտահանման ծավալները սկսել են նվազել 2015թ. հունիսին: Թուրքական «Fortuneturkey» լրատվակայքը, հղում անելով Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներին, նշում է, որ 2015թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը նվազել է 6.4 տոկոսո՝ կազմելով 11մլդ 703մլն դոլար:
Ընդհանուր առմամբ վերջին 12 ամիսների տվյալներով` Թուրքիայում արտահանման ծավալները, նվազելով 3.6 տոկոսով, կազմել են 150մլրդ 807մլն դոլար:
Վերոնշյալ խորհրդի տրամադրած տվյալներով` հունիսին Թուրքիայի արտահանման ծավալները դեպի Սաուդյան Արաբիա ավելացել են շուրջ 60 տոկոս, իսկ դեպի Եգիպտոս և Ավստրիա այդ ցուցանիշը հասել է համապատասխանաբար 18 և 17 տոկոսի:
Բացի դրանից Թուրքիան Պերուի հետ արտահանման ծավալներն ավելացրել է 162 տոկոսով, Ջիբութիի հետ 157 տոկոսով, Կոնգոյի հետ 148 տոկոսով, իսկ Սուդանի հետ 95 տոկոսով:
Նույն աղբյուրի համաձայն, եթե Թուրքիայի արտահանման ծավալները դեպի Մերձավոր Արևելք և Հյուսիսային Ամերիկա աճել են համապատասխանաբար 3.3 և 2 տոկոսով, ապա դեպի Աֆրիկա և Եվրամիություն այդ ցուցանիշը նվազել է շուրջ 6 տոկոսով:
Հունիս ամսվա տվյալներով` Թուրքիայի նահանգներից արտահանման ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է Գազիայնթեփ (պատմ. Այնթափ) նահանգը, որտեղ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 4.4 տոկոսով:
Իսկ ահա 2015թ. հունիսին արտահանման ցուցանիշների նվազումը Թուրքիայի ներքոնշյալ քաղաքաների դեպքում հետևյալ պատկերն է կազմել:
Ադանա - 4.5 տոկոս
Սաքարիա - 21.3 տոկոս
Դենիզլի - 17.6 տոկոս
Իզմիր (պատմ. Զմյուռնիա) - 13.1 տոկոս
Անկարա - 11.7 տոկոս
Քոջայելի - 6.3 տոկոս
Ստամբուլ - 6 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |