Տարածաշրջան07:46, 01 Հուլիս 2015
Թուրքական թերթ. «Իսլամական պետություն»-ը սպանել է Քոբանիի վերջին հային»

Իսլամական Պետություն (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորումը սպանել է Սիրիայի քրդական Քոբանի քաղաքի վերջին հայ բնակչին: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» պարբերականը:
Քոբանիի նախկին հայ բնակիչ, սպանված հայի եղբայր Հակոբ Թոմասյանը պատմում է. «1915թ. հազարավոր հայեր են գաղթել Քոբանի: Պապս պատմում էր, որ գաղթի ճանապարհին հարյուրավոր հայեր են սպանվել: Մեծ դժվարությունների միջով անցնելով փրկված ու այստեղ ապաստանած հայերը ժամանակի ընթացքում Քոբանիից գաղթել են Լիբանան, Հալեպ, Հայաստան, Ամերիկա և Եվրոպա: Ի վերջո, Քոբանիում միայն 8 հայ ընտանիք էր մնացել: Մենք այնտեղ երկու եկեղեցի ունեինք, մուսուլմանների հետ էլ որևէ խնդիր չունեինք մինչև ԻՊ-ի հարձակումը»:
Հակոբը պատմում է, որ ԻՊ-ի հարձակումից հետո հայկական 8 ընտանիքներից մեկն ապաստանել է Ուրֆայում, մեկը՝ Հաթայում, մեկը՝ Հալեպում, անձնագիր ունեցող երկու ընտանիք Հայաստան է տեղափոխվել, իսկ մյուս երեք ընտանիքներն ապաստանել են թուրք-սիրիական սահմանին գտնվող Սուրուչ գավառում Թուրքիայի աղետի և արտակարգ իրավիճակների վարչության կառուցած գաղթականների վրանային ճամբարում:
ԻՊ-ի կազմակերպած վերջին հարձակումից առաջ Հակոբի եղբայրը ցանկացել է ընտանիքով վերադառնալ Քոբանի, դրա համար 14-ամյա որդու հետ նախ մեկնել է՝ տունն ու աշխատանքը կարգավորելու, բայց ընդամենը մեկ շաբաթ անց սպանվել է: Հոր մահը սեփական աչքերով տեսած 14-ամյա Արամը պատմում է, որ հրազենային վնասվածք ստացած ու արյունահոսող հայրը, այնուամենայնիվ, ուժ է գտել՝ զգուշացնելու որդուն, որպեսզի փախչի: Սպանվածը չորս երեխաների հայր էր: Ընտանիքը գնալու տեղ չունի, քանի որ Քոբանին այլևս իր հայրենիքը չի համարում: Ընտանիքի անդամները անձնագրեր չունեն, որպեսզի կարողանան Հայաստան մեկնել: Նրանք այժմ գտնվում են Սուրուչի ճամբարում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |