• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային07:34, 02 Հուլիս 2015

Թուրքական Radikal թերթի անդրադարձը «հրաշագործ Համասյանի» ստամբուլյան համերգներին

Թուրքական Radikal թերթի անդրադարձը «հրաշագործ Համասյանի»  ստամբուլյան համերգներին

Հայ անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը շարունակում է իր «Լույս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը՝ ելույթներով հանդես գալով Թուրքիայի տարբեր քաղաքներում: Հունիսի 30-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ ևս մեկ համերգ էր կազմակերպվել Ստամբուլի Aya irini թանգարանում՝ ստամբուլյան 22-րդ ջազ-փառատոնի շրջանակներում:

Թուրքական «Radikal» պարբերականը՝ «Հավանաբար նա մեզ կախարդել է» վերնագրի ներքո անդրադարձել է Համասյանի ելույթներին ու դրանց առաջացրած ոգևորությանն ու հիացմունքին:

«5-ից 19-րդ դարերի հայ ավանդական երաժշտական ստեղծագործությունների յուրօրինակ մեկնաբանություններով նա, հավանաբար, կախարդել է մեզ բոլորիս: Բավական դժվար է ՝ փորձել բառերով նկարագրել այս երաժշտությունը: Համասյանը  հրաշագործ է: Նախ զգում ես, որ ոգիդ ընդլայնվում, պարուրում է ողջ տիեզերքը: Նույնականանում ես ամբողջի հետ: Հետո միանգամից քեզ քաշում-հանում է այդ վիճակից, սթափվում ես, կարծես թե նիրհից ես արթնանում: Ու հասկանում ես, որ երաժշտության մեջ հոսում էիր…

Հրաշագործ Համասյանը երաժշտությունը կիրառում է դիմացինի հոգին լվանալու համար»,- գրում է «Radikal»-ի թղթակից Գյուլդեհան Այսենը:

Անդրադարձ կատարելով Համասյանի անցած երաժշտական ուղուն և նշելով այն փաստը, որ իր առաջին ձայնասկավառակը տաղանդավոր երաժիշտը թողարկել է 18 տարեկանում՝ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը Համասյանի մասին մի առիթով գրել է որպես «ջազին հայկական շունչ հաղորդած դաշնակահար»:

«Չիկ Կորեայի, Բրադ Մեհլդաուի, Հերբի Հանկոկի նման վարպետների հետ ելույթ ունեցած Համասյանը բախտ է ունեցել երիտասարդ տարիքում Հանկոկից լսելու «Դու արդեն իմ ուսուցիչն ես» արտահայտությունը», - գրում է թուրքական պարբերականը:

Գյուլդեհան Այսենը նաև իր հիացմունքն է հայտնում Հայաստանի պետական կամերային երգչախմբի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ երգիչների ձայները Համասյանի երաժշտության հետ ամենալավ համադրությունն են:

«Իհարկե, չպետք է նաև մոռանալ Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երևանի պետական կամերային երգչախմբի սոլիստների դերը: Երբ հնչեց այդ՝ բառի ամենաիսկական իմաստով «բյուրեղյա ձայների» սոպրանոն, սրահում բոլորի մի պահ քարացան»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}