Տարածաշրջան11:17, 30 Հունիս 2015
ԻՊ զոհված գրոհայինի մոտ գնտվել է Թուրքիայի պետական մարմնի վկայական

Քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր և Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զոհված գրոհայինը ապաստան է ստացել Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) հաստատություններում:
«CNNTürk»-ի հեռուստաեթերով հեռարձակվող «Չեզոք գոտի» հաղորդման ժամանակ Բայդեմիրը ցույց է տվել Քոբանիում զոհված ԻՊ գրոհայինի անձը հաստատող մի փաստաթուղթ՝ հայտնելով, որ այդ փաստաթուղթը տրվել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության կողմից: Ըստ Բայդեմիրի՝ փաստաթուղթը պատկանում է Աքչաքալեում AFAD-ի կառույցներում ապաստանած մի մարդասպանի, որը մասնակցել է Քոբանիի կոտորածներին: Փաստաթուղթը առգրավվել էր, երբ մարդասպանը սպանվել էր վերջին մարտերի ժամանակ: «Նա AFAD-ի վկայական ունի: Նշանակում է, որ այս մարդը Աքչաքալե է անցնել, հանգստացել, որից հետո կրկին հարձակվելու նմատակով հետ գնացել»,-ասել է Բայդեմիրը:
AFAD-ը Բայդեմիրի պնդումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ նշված է, որ տվյալ անձը 2012-2013 թթ բնակվել է Աքչաքալեի մի վրանային ավանում, որտեղ բնակվելու ընթացքում կասկածելի վարք է դրսևորել և ճամբարի ղեկավարությունը նրա վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ են փոխանցել իրավապահ մարմիններին: Ըստ հայտարարության զոհված գրոհայինը 2013 թվականին ինքնակամ լքել է ճամբարը և ապօրինաբար լքել երկիրը, որից հետո չի վերադարձել Թուրքիա: AFAD-ի պնդմամբ այդ անձի մոտ վկայականի առկայությունը վկայում է միայն մեկ բան, որ այդ մարդը մի որոշ շրջան ապրել է ճամբարում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |