• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային08:16, 27 Հունիս 2015

Hürriyet-ի անդրադարձը Տիգրան Համասյանին. Մարդ, որը կանգնեցնում է ժամանակը

Hürriyet-ի անդրադարձը Տիգրան Համասյանին. Մարդ, որը կանգնեցնում է ժամանակը

Աշխարհահռչակ ժազ-դաշնակահար Տիգրան Համասյանը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը «Լույս ի լուսո» համերգային ծրագրի շրջանակներում շարունակում են ելույթներ ունենալ Թուրքիայում: Օրեր առաջ նրանք համերգ տվեցին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակում:

Համերգին անդրադարձել է թուրքական «Hürriyet» պարբերականը: Ներկայացնելով Համասյանին՝ թերթը գրում է. «Եթե կան մարդիկ, որ դեռ Համասյանին չեն ճանաչում, թող նրա անունը մի անկյունում գրեն.  Ջազի աշխարհում նա ամենաքննարկվող նոր անունն է, որ բազմաթիվ մրցանակներ է շահել»: 

Թերթը գրում է, որ  հաջորդ շաբաթ  Համասյանը համերգ կտա նաև Ստամբուլում:  Ներկայացնելով «Լույս ի լուսո» համերգային ծրագիրը՝ «Hürriyet»-ը գրում է, որ ծրագրում ընդգրկված է հայկական ժողովրդական երաժշտությունը: Ծրագրով նախատեսված է 100 համերգ 100 եկեղեցիներում:

Նշվում է, որ հունիս 23-ին Աղթամարում տեղի ունեցած համերգը անմոռանալի օր պարգևեց հանդիսատեսին: «Եկեղեցին, լիճը, պատմությունը, երգչախումբը, Համասյանը, հանդիսատեսը և անգամ թռչունների ձայները մի պահ սկսում են դառնալ մեկ ամբողջություն»,-գրում է «Hurriyet»-ը:

Աղթամարի համեգից գոհ է եղել ոչ միայն հանդիսատեսը, այլև Համասյանը: «Այստեղ նվագելն ինձ համար շատ հուզիչ էր: Իսկապես զգացի, որ երաժշտությունը մեզ կարող է միավորել, հույս ունեմ այդ զգացողությունը հանդիսատեսին ևս փոխանցվել է»:

Թուրքական պարբերականն ի պատասխան հաստատում է, որ այո, այդ զգացողությունը փոխանցվել է նաև հանդիսատեսին՝ գրելով. «Համասյանը, երբ նվագում էր, խոնարհվում էր դաշնամուրի վրա, կարծես աղոթում էր: Իսկ հանդիսատեսը փակում էր աչքերը երաժշտությունը կլանելու համար և վոկալի ազդեցությամբ դառնում եթերասլաց: Իսկ երբ բացում էին իրենց աչքերը, տեսնում էին մի բան, որ դուրս է ժամանակից. Լիճ, եկեղեցի, հեռվում՝ կանաչ գագաթներ…»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}