Տարածաշրջան13:11, 26 Հունիս 2015
Թուրքիայի պաշտպանության նախարարն առաջադրվել է մեջլիսի նախագահի թեկնածու

Թուրքիայի նորընտիր խորհրդարանում հայտնված կուսակցությունները ներկայացրել են մեջլիսի նախագահի պաշտոնի իրենց թեկնածուներին:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) Միր Դենգիր Ֆրաթին է առաջադրել մեջլիսի նախագահի պաշտոնի համար:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն առաջադրել է կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայքալի թեկնածությունը: Իսկ «Ազգայնական շարժում կուսակցության» թեկնածուն Էքմելեդդին Իհսանօղլուն է:
Թուրքական «HaberTürk» լրատվական կայքի տեղեկեցմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն է: Այս մասին հայտնել է վարչապետ և կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
Դավութօղլուն նշել է, որ սկզբում մեջլիսի նախագահի պաշոտնին երկու հավանական թեկնածու է եղել՝ Կրթության նախարար Նաբի Ավջըն և Իսմեթ Յըլմազը, որոնց հետ առանձին հանդիպումներ է ունեցել:
Վերջնական որոշումը կայացվել է հօգուտ Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |