Տարածաշրջան08:47, 26 Հունիս 2015
Դավութօղլու. «ԱՇԿ-ի հետ կոալիցիա կազմելու պահանջ կա»

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլու հայտնել է, որ առաջնայինը «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) հետ կոալիցիա կազմելու պահանջն է: Այս մասին Դավութօղլուն հայտնել է կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքական «T24» լրատվական կայքը հայտնում է, որ Դավութօղլուն նրանց տեղեկություններ է տրամադրել հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերլուծության մասին:
«Առաջնային է համարվում ԱՇԿ-ի հետ կոալիցիան, այդպիսի պահանջ կա: Մենք բոլոր քննարկումներից հետո ամենաճիշտ ընտրությունը կանենք»,- ասել է Դավութօղլուն:
Վերջինս անդրադարձել է նաև նահանգներում և գավառներում վարչական մարմինների ղեկավարների չարաշահումների հարցերին՝ նշելով որ այժմ այդ հարցով շատ բողոքներ է ստանում: Նա պատգամավորներին հորդորել է ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել տեղական ինքնակառավարման մարմիներին:
«Որ կուսակցությունից ուզում է լինի, երբ որևէ մեկը ինչ որ պաշտոնում 3-4 տարվա ընթացքում աչք ծակող կայնքով է սկսում ապրել, բնակարանից վիլլա է տեղափոխվում, անընդունելի են: Քաղաքային խորհրդից շրջանային ղեկավար մարմիններ տեղափոխվածների մեջ կան մարդիկ, որոնք իրենց մեքենաներն են փոխում, ընդարձակում են իրենց բիզնեսը: Այս ամենը մեզ թուլացնում է, երբ մենք չենք կարողանում դրանք վերահսկել»,- հայտնել է վարչապետ Դավութօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |