Հասարակական13:33, 25 Հունիս 2015
Հայ պատգամավոր Մարգար Եսայանը պատասխանել է թուրքական ազգայնամոլական թերթին

Ազգայնամոլական հայացքներով աչքի ընկնող թուրքական Sözcü թերթը այս անգամ որպես թիրախ է ընտրել մեջլիսի ոչ թուրք պատգամավորներին:
Ըստ թուրքական «yeniakit» լրատվական կայքի` «Sözcü» այսօրվա համարում ԱԶԿ-ից (Արդարություն և զարգացում կուսակցություն) պատգամավորներՐ ավզա Քավաքչըին ու Մարգար Եսայանին, ԺՀԿ-ից (Ժողովրդահանրապետական կուսակցություն) ընտրված Օզջան Փուրչուին և ԺԴԿ-ից (Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցություն) Ուջա և Դիլեք Օջալաններին հետևյալ ուղերձն է հղել` «Մեր շնորհիվ եք այդտեղ գտնվում, մեզ գնահատեք»:
«Աթաթուրքի հիմնած այս հանրապետության արժեքն իմացեք» վերնագրով հոդվածում հատուկ ուշադրություն է հրավիրվել վերոնշյալ անձանց ազգային և կրոնական պատկանելություններին:
«… Քանզի այս հանրապետության քաղաքականության մեջ բոլորը առանց ազգային, կրոնական ու լեզվական խտրականության կարողանում են ցանկացած դիրք (պաշտոն) գրավել»,- շեշտվում է հոդվածում:
Այս հոդվածին իր թվիթերյան էջում պատասխանել է Թուրքիայի մեջլիսի հայազգի նորընտիր պատգամավոր Մարգար Եսայանը:
«Բոլոր այս մարդիկ, այդ թվում ես, մեջլիսում ենք հայտնվել ԱԶԿ-ի իրականացրած անձայն հեղափոխության շնորհիվ: Դրանից է նաև, որ Sözcü-ն այս վիճակը դրական է համարում»,- գրել է Եսայանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |