Տարածաշրջան07:48, 23 Հունիս 2015
Սիրիայից Թուրքիա գաղթած թուրքմենները կուսակցություն են ստեղծել

Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմի պատճառով Թուրքիա գաղթած Սիրիայի թուրքմենները Թուրքիայում հիմնել են «Սիրիայի թուրքմենների զարգացման կուսակցություն»: Ինչպես տեղեկացնում է «CnnTurk» լրատվական ծառայությունը, նորաստեղծ կուսակցության նախագահ Օմեր Իսանը և կուսակցության խոսնակ Հասան Մուսուլուն Օսմանիյե քաղաքում գտնվող կուսակցության շենքի մոտ հանդիպում են ունեցել լրագրողների հետ:
Նրանք ընգծել են, որ չնայած, թուրքմենեների քանակը Սիրիայում հասնում է 3.5 միլիոնի, այնուամենայնիվ, իրենց թույլ չեն տվել ստեղծել կուսակցություն Սիրիայի տարածքում:
«Մեր կուսակցությունը ստեղծվեց Օսմանիյեյում: Մենք մոտավորապես 50 տարի դաժանության մեջ ենք ապրել, դառը տառապանքներ տեսել: Թուրքիայում ցանկացանք կուսակցություն ստեղծել և այդ հարցում թուրքական պետությունը մեզ օգնեց»,- նշել է Իսանը: Վերջինս տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունը գրասենյակներ ունի Իսքենդերում, Գազիայնթեփում (պատմ. Այնթափ), Հաթայում, Քիլիսում և Ստամբուլում:
Իսանը նաև հայտնել է, որ երբ ավարտվի քաղաքացաիական պատերազմը Սիրիայում, կուսակցության անդամները և գրասենյակները կտեղափոխվեն Սիրիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |