Մշակութային07:07, 23 Հունիս 2015
Ախոռի վերածված Սասունի հայկական Սբ. Պետրոս վանական համալիրը նախատեսվում է վերանորոգել

Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող 1500-ամյա հայկական Սբ. Պետրոս վանական համալիրը պետականորեն գրանցվել է:
Թուրքական «Haberler» լրատվակայքը հայտնում է, որ գրանցումն իրականացվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանման տարածքային կենտրոնի կողմից: Տարածքը զբոսաշրջության առումով ավելի գրավիչ դարձնելու նպատակով որոշում է կայացվել վերականգնել եկեղեցին և հարակից հայկական գերեզմանները:
350 սենյակից բաղկացած եկեղեցական համալիրը վերջին շրջանում տեղաբնակների կողմից որպես ախոռ էր օգտագործվում: Կառույցի ներսը լցված էր աղբով:
Վանական համալիրի համար տարիներ շարունակ պայքար մղող Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միության ղեկավար Ազիզ Դաղջըն հայտարարել է. «Մենք շարունակելու ենք պայքարը հայերին պատկանող պատմական եկեղեցու, վանական համալիրի և բոլոր հարակից կառույցների համար»:
Հետաքրքրական է, սակայն, որ Սասունի Մեշելի (Քոմք) գյուղում գտնվող պատմական համալիրը գրանցվել է Չայըրլը գյուղի վրա, ինչը առացաջրել է հայերի վրդովմունքը: Ըստ Ազիզ Դաղջըի՝ պատմական բոլոր աղբյուրներում նշվում է, որ սբ. Պետրոս առաքյալի եկեղեցին ու վանական համալիրը գտնվում են Քոմք, այսինքն Մեշելի գյուղի տարածքում: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք սկսելու են համապատասխան իրավական գործընթաց՝ այդ սխալն ուղղելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |